211652_close_icon

Արկտիկայի սառցե շերտի մակերեսը կրճատվել է. գիտնականներ

views-count1154 դիտում article-date 13:41 20-03-2015
Այս ձմեռ Արկտիկայի սառցե շերտի մակերեսը կրճատվել է և դարձել պատմության ընթացքում ծավալով ամենաքիչը: Այս մասին հայտնել են Կոլորադոյի համալսարանի գիտնականները: Սառցե շերտով պատված ամբողջ տարածքի մակերեսը ներկայումս հաշվվում է 14.5 միլիոն ք/կմ: Ըստ հետազոտողների՝ սառցե շերտի մակերեսի կրճատման պատճառը Ալյասկայում և Ռուսաստանի հյուսիսային շրջաններում գրանցված ոչ սովորական տաք փետրվարն է: Ըստ որոշ տեղեկությունների՝ Արկտիկայի սառցե շերտը 1975-ից 2012 թվականների ընթացքում բարակել է 65%-ով:

Նմանատիպ նյութեր