211652_close_icon
views-count3103 դիտում article-date 16:10 24-08-2015

10 երեխաների միայնակ մայրը ծայրահեղ վիճակում է, փոքրիկ Մանվելի մոտ ուռուցք է հայտնաբերվել. ընտանիքը օգնության կարիք ունի. տեսանյութ

1979 թվականին ծնված երևանաբնակ Քրիստինե Ամյանն ամուսնու հետ 1996 թվականին տեղափոխվում է Արցախ՝ Բերձոր, որտեղ էլ ծնվում են նրանց տասը զավակները՝ հինգ աղջիկ և հինգ տղա: Փոքր երեխան երկու տարեկան է, իսկ մեծը՝ 17: Պետությունը ամուսնուն զրկել է հայրական իրավունքից՝ ոչ պատշաճ կյանք վարելու համար: Մեծ տղան՝ Սամվել Հակոբյանը, թողել է դպրոցը և կանգնել մայրիկի կողքին, որ կարողանա մեծացնել մնացած քույր ու եղբայրներին: Նրանցից միայն երկուսն են մանկահասակ, մնացածը հաճախում են դպրոց և ունեն լավ առաջադիմություն: 2015 թվականին ընտանիքի հետ մեծ դժբախտություն է տեղի ունենում: 2005 թվականին ծնված Մանվելը հիվանդանում է հարբուխով, վիճակը ծանր է լինում, ուղեգրում են Երևան՝ ՄՌՏ-հետազոտության: Չնայած այն բանին, որ ընտանիքը բազմազավակ է և միակողմանի ծնողազուրկ, որևէ արտոնություն չի հատկացվում, և առանց այդ էլ ծարահեղ պայմաններում գտնվող Հակոբյանները հայտնվում են ավելի ծանր կացության մեջ: Քրիստինեն, ընկնելով մեծ պարտքերի բեռի տակ, որդուն ենթարկում է բազմաթիվ հետազոտությունների, որոնց արդյունքում պարզվում է, որ երեխայի բոլոր օրգաններում և ավշային հանգույցներում առկա են չարորակ բջիջներ: Հիվանդությունն ունեցել է արագ զարգացման միտում: Մանվելն արդեն 4-րդ մանկական կլինիկայում ստացել է քիմիաթերապիայի երեք կուրս, չորրորդը պետք է ստանա սեպտեմբերի 2-ին: Քրիստինեն այժմ հինգ երեխաների հետ գտնվում է հայրական տանը՝ Երևանում, իսկ մնացած հինգը՝ մեծ տղայի խնամքի տակ Ղարաբաղում են: Քիմիաթերապիայի արդյունքում Մանվելի ատամներն ամբողջությամբ փչացել են և բժիշկը հանձնարարել է անհապաղ բուժում, որ հնարավոր լինի շարունակել կուրսը: Մայրն ու երեխաները ստիպված մեկնում են Ղարաբաղ, որ այնտեղ կարողանան անվճար բուժել երեխայի ատամները և վերադառնան կլինիկա՝ հետագա բուժումը ստանալու: Մայրը, լինելով ծայրահեղ աղքատության մեջ, խնդրանքով դիմում է հանրությանը՝ բարեգութ մարդկանց: Քրիստինե Ամյանի անունով ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՈՒՄ բացվել են հաշվեհամարներ՝ [b]2473800569000010 ՀՀ դրամ, 2474902176320000 ԱՄՆ դոլար, 2474902176320010 ԵՎՐՈ, 2474902176320020 ՌԴ ռուբլի, SWIFT: ASHBAM22: [/b] Քրիստինեն ինքն էլ տառապում է երակների լայնացում հիվանդությամբ,սակայն համարում է որդու առողջացումը միակ և կարևոր նպատակն իր կյանքում. շուտով մոտ է սեպտեմբերի մեկը, երեխաները պետք է հաճախեն դպրոց, իսկ նրանք չունեն նույնիսկ ամենատարրական պայմանները, պետությունն էլ ոչնչով չի աջակցում: Քրիստինեի հեռախոսահամարն է՝ [b]+37477 46 26 31,[/b] նրա մայրիկի՝ Գոհարի հեռախոսահամարը՝ [b]+37498 91 59 00:[/b] [img]/ups/images/0162275001440412665168519.jpg[/img][img]/ups/images/0162275001440412665168519.jpg[/img][img]/ups/images/0496417001440412676372394.jpg[/img][img]/ups/images/0104252001440412674434835.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր