211652_close_icon
views-count1581 դիտում article-date 15:37 24-08-2015

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի նախկին էլեկտրատեխնիկական գործարան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին այցելել է Ստեփանակերտի նախկին էլեկտրատեխնիկական գործարան: Նախագահը ծանոթացել է այնտեղ բիզնես տարածքի ձեւավորման եւ արդեն գործող պահածոների գործարանի աշխատանքներին: Երկրի ղեկավարը կարեւորել է արտադրական հզորությունների համապատասխանեցումն արդի պահանջներին՝ նշելով, որ դրանց ճիշտ ու արդյունավետ օգտագործումը հնարավորություն է տալիս ապահովել տնտեսության կայուն աճ: Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր