211652_close_icon

Երևանում շարունակվում են շաբաթօրյակները. լուսանկարներ

views-count779 դիտում article-date 14:24 24-08-2015
Նոր ուսումնական տարվան նախապատրաստվելու ընթացքում, ի թիվս գլխավոր ու երկրորդական փողոցների և բակային տարածքների, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ներառվել է նաև դպրոցամերձ տարածքների սանմաքրումը, որը կատարվում է ընդհանուր օգտագործման և բակային տարածքներում շաբաթօրյակներին զուգահեռ։ Մայրաքաղաքի համատիրությունների, սանմաքրման ծառայությունների, պատասխանատու այլ կառույցների համատեղ ուժերով կազմակերպված շաբաթօրյակներն իրականացվում են այդ կառույցների աշխատակիցների մասնակցությամբ և տեխնիկայի կիրառմամբ: Աշխատանքների ընթացքը վերահսկում են Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր