Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են շաբաթօրյակները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ յուրաքանչյուր շաբաթ օր մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են շաբաթօրյակներ: Դրանց հիմնական նպատակը ընդհանուր օգտագործման տարածքները մաքուր ու բարեկարգ պահելն է:
Շաբաթօրյակներն իրականացվում են համատիրությունների, սանմաքրման ծառայությունների, պատասխանատու այլ կառույցների միջոցով:
Այս շաբաթ ևս, ի թիվս գլխավոր ու երկրորդական փողոցների, աշխատանքներն իրականացվել են նաև բակային հատվածներում: Գործընթացին տեղերում հետևել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը:
Սանմաքրման ընթացքում կուտակված աղբը տեղափոխվել է աղբավայրեր:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]