211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 21-ից 24-ը)

views-count727 դիտում article-date 12:44 24-08-2015
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 21-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 48 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության` 22, խարդախության` 9, կողոպուտի` 2, յուրացման 3 և խուլիգանության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության` 2, ավազակային հարձակման, կողոպուտի, խարդախության և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 75-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր