Պաղեստինի ղեկավարը կայցելի Իրան
Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը հաստատել է առաջիկայում Իրան այցելելու իր մտադրությունը, հաղորդում է Jerusalem Post-ը:
Առայժմ Թեհրան նրա այցելության օրը հստակեցված չէ:
«Այցը Իրան տեղի կունենա, սակայն ժամկետը դեռ որոշված չէ: Մեր հարաբերություններն Իրանի հետ այնքան լավ չեն եղել, սակայն մենք դեսպանատուն ունենք Թեհրանում և իրանցիները այժմ ընդունում են մեզ»,-Ռամմալայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մահմուդ Աբբասը:
Վերջին անգամ Պաղեստինի ղեկավարը Իրան է այցելել 2012 թվականին և մասնակցել Թեհրանում տեղի ունեցած Չմիանալու շարժման 16-րդ գագաթնաժողովին: