ԵՄ դիվանագիտության ղեկավարը կայցելի Իրան
Եվրամիության արտաքին դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հուլիսի 28-ին կմեկնի Իրան, հաղորդում է Ria Novosti-ն:
Թեհրանում նա քննարկելու է ատոմի շուրջ Իրանի և միջազգային «Վեցյակի» միջև ստորագրված համաձայնագրի կատարումը: Այդ մասին նշված է Եվրոպական արտաքին դիվանագիտության ծառայության կոմյունիկեում:
«Այցը հնարավորություն կընձեռի փոխանակվել համաձայնագրի վերաբերյալ կարծիքներով, ինչպես նաև քննարկել տարածաշրջանային ու երկկողմ հարցեր»,-նշված է հայտարարության մեջ:
Մոգերինին կհանդիպի Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի և Իրանի այլ բարձրաստիճան ղեկավարների հետ: