211652_close_icon
views-count1166 դիտում article-date 20:25 24-08-2015

Սալվադորի բանտում 14 մարդ է սպանվել

Սալվադորի բանտում փողոցային բանդաներից մեկի անդամները սպանել են14 մարդու: «Բարրիո 18» անվանումով բանդայի անդամները, որոնք բանտարկյալների թվում են, սպանել են մեկ այլ բանդայի՝ «Մարա Սալվատրուչա»-ի անդամների: Վերոնշյալ խմբավորումները հայտնի են որպես Սալվադորի խոշոր եւ դաժանությամբ աչքի ընկնող բանդաներ, որոնց կազմում 72 հազար մարդ կա: Տարեսկզբից 6,3 միլիոն բնակչություն ունեցող Սալվադորում բանդաների անդամները սպանել են 3,3 հազար մարդու:

Նմանատիպ նյութեր