Չինաստանում սողանքի հետեւանքով մարդիկ են զոհվել
Չինաստանի Յուննան նահանգում սողանքի զոհ է դարձել 3 մարդ, եւս ութը համարվում է անհետ կորած:
Ողբերգության վայրում փլվել է 150 մետր երկարությամբ ավտոճանապարհը: Ավելի քան 200 փրկարարներ որոնողական աշխատանքներ են իրականացնում: