Չինաստանում սողանքի հետևանքով զոհվել է 3 մարդ
Չինաստանի հարավարևմտյան Յունյնան նահանգի գյուղերից մեկում գրանցված սողանքի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 19֊ը անհետ կորած են համարվում։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը։
Ստացված տվյալների համաձայն, սողանքը գրանցվել է Մանխայ գավառում՝ Դեխուն֊Դայ֊Կաչին ինքնավար շրջանում, ինչի հետևանքով ավերվել է ավելի քան 10 բնակելի կառույց։
Ներկայումս դեպքի վայրում փրկարարներ են աշխատում։ Վտանգավոր գոտուց մոտ 70 մարդ է տարհանվել։