Բողոքի ակցիա ՀՀ Ոստիկանության վարչական շենքի դիմաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 22-ին, «Ո՛չ թալանին» նախաձեռնությունն, բողոքի ակցիա է անցկացրել ՀՀ Ոստիկանության շենքի մոտ` և պահանջում էին, որպեսզի լիազորությունները դադարեցված ոստիկանության ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանը գա եւ հրապարակային ներողություն խնդրի 67-ամյա Հակոբ Նազարյանից, որին երեկ «Ոտքի՛, Հայաստան»-ի ակցիայի ժամանակ ապտակել էր:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն մասնակիցներին հորդորեց սպասել իրավական գնահատականին:
«Մեր քաղաքացիները երբեմն արդարություն են պահանջում անօրինական մեթոդներով: Օրինական ճանապարհով ծառայողական քննությամբ մարդու սխալը, զանցանքն ապացուցելն է: Ակնհայտ է մենք հարվածը տեսել ենք, մենք դատապարտում ենք:
Ոչ ոք չի ասում, որ ոստիկանության ծառայողն իրավաչափ է գործել, բայց հասկացեք, օրենքով սահմանված ընթացակարգեր կան մենք երբեմն չենք համբերում այդպես չի լինում՝ օրինականություն հաստատել օրենքը շրջանցելով:
Բոլոր իրավական ընթացակարգերն արվել են չկա մի բան, որ բաց է թողնվել: Ոստիկանի լիազորությունները դադարեցվել են, ծառայողական քննություն է նշանակվել: Կենտրոնի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվել Հակոբ Նազարյանի հաղորդման հիման վրա, նյութերն ուղարկվել են դատախազություն:
Ոստիկանությունն իր աշխատակցի ցանկացած գործողության համարժեք գնահատական է տալիս»,- ասաց Աշոտ Ահարոնյանը:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի