23388 դիտում
10:39 22-08-2015
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Nissan-ը, Գազ 3302-ը, Վազ 2106-ը և Opel-ը. ատամնաբույժը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Չարենցի փողոցում, թիվ 9 շենքի դիմաց, Երևանի բնակիչ, 29-ամյա Միքայել Բալասանյանը իր վարած Nissan մակնիշի 932915JO համարանիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող Գազ 330202 մակնիշի 002 OF 61 համարանիշի բեռնատարին, որն էլ ինքնաբերաբար առաջ ընթանալով բախվել է կայանված վիճակում գտնվող ВАЗ 2106 մակնիշի 64 UU 185 համարանիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 32 SU 458 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Մ. Բալասանյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը և թիվ 16 հատուկ փրկարարական ջոկատը, ովքեր հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից: Ժամանել է նաև ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Հարվածի հետևանքով Opel-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բետոնե արգելապատնեշին:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Մ. Բալասանյանը աշխատում է «Միկա Դենտ» ատամնաբուժարանում՝ որպես ատամնաբույժ, իսկ Газель-ը հաշվառված է «Կառոլինա Գրուպ» ՍՊԸ-ի հաշվեկշռում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10555 դիտում
14:05 24-09-2016
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են ВАЗ 21121-ը, ГАЗ 3302-ն ու KIA-ն. գիտաշխատողը տեղափոխվել է հիվանդանոց