Ուրալում հսկա առյուծի ոսկորներ են հայտնաբերվել
Մոտ 30 հազար տարի առաջ Ուրալում հսկա առյուծներ են բնակվել՝ հայտարարել են հնագետները: Բաշկիրիայում կատարած պեղումների արդյունքներով՝ մի գետնափոր տարածքում հայտնաբերվել են հսկա կենդանու ոսկորներ:
Թունելը տանում է ութ մետր բարձրությամբ «սրահ», որտեղ գտնվել են նաեւ արջի մնացորդներ: Մասնագետները պեղել են հինգ հսկա առյուծի ոսկորներ: Այդ կենդանիները ներկայիս առյուծներից մեծ են եղել 1,5 անգամ:
Այժմ հնագետները պետք է պարզեն՝ ինչպես են ոսկորները հայտվել քարանձավում: