Պեդրո. «Չելսի» տեղափոխվեցի Մոուրինյոյի պատճառով
Լոնդոնի «Չելսիի» նորեկ Պեդրոն մեկնաբանել է իր առաջին մարզում «կապույտների» կազմում:
«Բավական ծանրաբեռնված մարզումներ էին: Զգում եմ, որ լավ մարզավիճակում եմ գտնվում և պատրաստ եմ խաղալ, եթե մարզիչը ինձ տեղ վստահի հիմնական կազմում:
Մոուրինյոն հիմնական պատճառներից մեկն էր, որ ես տեղափոխվեցի «Չելսի»: Նա մի քանի անգամ ինձ զանգել է և ասել, որ անհրաժեշտ եմ իրեն՝ թիմը ուժեղացնելու համար:
Որտեղ էլ Մոուրինյոն աշխատել է, միշտ տիտղոսներ է նվաճել: Ուրախ եմ, որ աշխատելու եմ նրա ղեկավարությամբ: Հուսով եմ, որ նրա հետ տիտղոսներ կնվաճեմ», ասել է Պեդրոն: