211652_close_icon

Թուրքական բանակը վերջին 1 ամսում շուրջ 800 քուրդ գրոհայիների է սպանել

views-count1859 դիտում article-date 16:58 21-08-2015
Թուրքական բանակի կողմից քուրդ գրոհայինների դեմ իրականացվող ռազմական գործողություններում հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 20-ը սպանվել է Քրդական աշխատավորական կուսակցության առնվազն 771 զինյալ, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի իր աղբյուրներին: Ըստ տեղեկությունների՝ 430 քուրդ զինյալ սպանվել է Իրաքի հյուսիսում, մասնավորապես, Քանդիլ բնակավայրում իրականացված ավիահարվածների արդյունքում, ավելի քան 450-ը մարմնաական վնասվածքներ է ստացել տարբեր գործողությունների ժամանակ: Աղբյուրների փոխանցմամբ՝ 260 քուրդ զինյալ սպանվել է Թուրքիայի տարածքում և 250-ից ավելին՝ վիրավորվել:

Նմանատիպ նյութեր