Թուրքական բանակը ոչնչացրել է Սիրիայում քուրդ զինյալներին զենք մատակարարող բեռնատարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է թուրք-սիրիական սահմանին քուրդ զինյալներին զենք մատակարարող բեռնատարը ոչնչացվում թուրքական օդուժի կողմից։
Ինչպես հաղորդում է Anadolu կայքը, ավիահարվածի տեսագրությունը հրապարակվել է Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-յան էջում։
«Թուրքիայի ռազմաօդային ուժերը ճշգրիտ հարված են հասցրել ավտոմեքենային, որը հերթական զինամթերքն էր տեղափոխում ահաբեկիչներին։ Ավտոմեքենան հայտնաբերվել է՝ շնորհիվ անօդաչուի և ոչնչացվել ավիահարվածի միջոցով»,-ասված է հայտարարության մեջ։