211652_close_icon
views-count9604 դիտում article-date 11:40 21-08-2015

Մանրամասներ՝ ինչպես են սարքել ԱԺ պատգամավորի գլխին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը վկայակոչելով իր աղբյուրներին գրում է. «ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը վաղուց է ծրագրել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի «գլխին» սկանդալային մի պատմություն «սարքել»։ Ըստ մեր տեղեկությունների՝ Առաքելյանը իր ընկերոջ՝ Հայկի հետ, որը ևս ներկայումս կալանքի տակ է, նախկին ռուս ընկերուհուն «կապել» է Սահակյանի հետ։ 24-ամյա ռուս աղջիկը սկսել է նամակներ գրել Հովհաննես Սահակյանին՝ առաջարկելով հանդիպել»։ Իսկ երբ արդեն նրանց «ինտերնետային կապն» ապացուցող որոշակի «նյութ» է եղել, Տ. Առաքելյանը սկսել է Սահակյանից գումար պահանջել՝ պատգամավորի և աղջկա խոսակցությունը չհրապարակելու դիմաց։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով, Առաքելյանը «լռության» համար պահանջել է 20. հազ. ԱՄՆ դոլար, որից հետո իրադարձությունների զարգացմանն արդեն իրավապահներն են միջամտել։ Ու երբ զոհը, իրավապահների հետ նախապես պլանավորելով, «համաձայնել է» գումարը վճարել, այդ պահին հայտնվել են իրավապահները և ձերբակալել Տիգրան Առաքելյանին։ Ըստ ՀՀԿ–ականների՝ Առաքելյանը ծրագրած է եղել նույն սցենարով մի քանի այլ ՀՀԿ–ականներից ևս գումար «պոկել»»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր