ՀՅԴ-ականներն այցելել են ՀՀ նախագահի նստավայր եւ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է, որ օգոստոսի 20-ին ՀՅԴ-ականներն այցելել են ՀՀ նախագահի նստավայր եւ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Ըստ այդ լուրերի, ՀՅԴ ներկայացուցիչները Սարգսյանին են ներկայացրել Սահմանադրության նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ առաջարկելով նախագծում մի շարք փոփոխություններ կատարել:
Երեկ թերթը փորձել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից մեկնաբանություն ստանալ, սակայն նա ասել է. «Երբ որ կհրապարակվի նախագծի վերջնական տեքստը, մենք ձեզ ամբողջական եւ հրապարակային կներկայացնենք մեր մոտեցումները»: