Լեհաստանում գտնվել է նացիստական գնացք՝ 300 տոննա ոսկիով
Լեհաստանի երկու քաղաքացիներ հայտարարել են, որ գտել են նացիստական ժամանակաշրջանի զրահապատ գնացքը, որը կորել է 1945 թվականին: Հաջողակներն իշխանություններին դրա տեղը կհայտնեն պայմանով, որ գտածոյի տասը տոկոսն իրենց հատկացվի:
Ինչպես հայտնի է, գնացքում եղել են նաեւ թանկարժեք իրեր եւ զենք: Խոսքը մասնավորապես 300 տոննա ոսկու մասին է: Որոշ մասնագետներ կարծում են, որ գնացքը ժամանակին անհետացել է Վալբջիխ քաղաքի մոտակայքում: