Հակակարկտային կայաններից կրակոցներ են իրականացվել
Օգոստոսի 20-ին, ժամը 15.11-ից մինչև 15.54-ը Լոռու մարզի Գարգառ, Հագվի, Օձուն, Այգեհատ համայնքների տարածքներում տեղակայված 6 հակակարկտային կայաններով ներգործության է ենթարկվել երրորդ կատեգորիայի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 1704 կրակոց:
Պաշտպանվող և չպաշտպանվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:
ՀՀ ՏԿԱԻՆ ՄԵՎԱՆԾ