1065 դիտում
18:24 20-08-2015
«Ազգային գաղափարախոսությունը օրենքով հնարավոր չէ հասարակության մեջ ներարկել». Գալուստ Սահակյան
Օգոստոսի 20-ին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում հյուրընկալվեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Խորհրդարանի նախագահը դիտեց բազեականների սպորտային մրցույթները։ Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ նա նշեց. «Բազեներն առաջին տարիներին լուրջ հարվածներ էին ստանում տարբեր տեղերից, շատերը մտածում էին, որ քաղաքականացվում է մի երիտասարդական շրջան:
Բայց բոլորովին այդպես չի եղել: Մեր նպատակն է ոչ թե քաղաքականացնել երիտասարդներին, այլ մղել իրենց խնդիրները լուծելու»: Պարոն Սահակյանը նաև նկատեց. «Այսօր արդեն կարող ենք ասել, որ հայաստանյան ամառը երիտասարդական է
նման երիտասարդական ծրագրերի շնորհիվ»:
Գալուստ Սահակյանը պատասխանեց նաև երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին սահմանադրական բարեփոխումներին, ազգային գաղափարախոսությանը, խորհրդարանի աշխատանքին ու այդ կառույցի՝ հասարակական ընկալմանը: Երիտասարդների կողմից առաջարկ հնչեց, թե հնարավոր չէ՞ օրենքով ամրագրել, որ 100 հոգուց ավելի երիտասարդական հավաքների ընթացքում պարտադիր լինի դասընթաց կազմակերպել ազգային արժեքների վերաբերյալ: Պարոն Սահակյանը պատասխանեց. «Լավ առաջարկություն եք անում, բայց ազգային գաղափարը օրենքով հնարավոր չէ հասարակության մեջ ներարկել, դա մշակույթ է, պիտի ազգի ներկայացուցիչները հակված լինեն դրան, մշակույթ պիտի ձևավորվի, ազգային գաղափարախոսությունը դասախոսությամբ հնարավոր չէ առաջ տանել»:
Հիշեցնենք, որ «Բազե» հավաքը մեկնարկել է օգոստոսի 17-ին։ Այն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հավաքին ամեն տարի մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և սփյուռքից։
Նմանատիպ նյութեր
3075 դիտում
15:52 08-11-2017
Յուրաքանչյուր երեխայի փոփոխված կյանք նպաստում է հասարակության փոփոխությանը. Դավիթ Սահակյան
Այս բաժնից
802 դիտում
10:25 15-01-2025
Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ
1306 դիտում
10:09 15-01-2025
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Վանեցյան
2701 դիտում
09:33 15-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում