211652_close_icon

Օտարերկրացու ավտոմեքենայից գողություն կատարողին հայտնաբերեցին

views-count1266 դիտում article-date 19:34 20-08-2015
Օրերս ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ օտարերկրյա քաղաքացի, 1961 թ. ծնված Վիկտոր Կ.-ին ամրակցված «Իվեկո» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի սրահում դրված պայուսակից գողացել են 15.000 ռուբլի: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1964 թ. ծնված Արթուր Հ.-ն, ով օգոստոսի 19-ին, ժամը 19.50-ին, Գ. Նժդեհի փողոցի թիվ 25 հասցեի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր