Ահաբեկիչները հարձակվել են Դավութօղլուի նստավայրի վրա. տեսանյութ
Ստամբուլում գտնվող Դոլմաբախչեի պալատի վրա տեղի ունեցած հարձակումն ահաբեկչություն է որակվել: Երկու զինված անձինք կրակ են բացել պալատի ուղղությամբ, որտեղ գտնվում է նաեւ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նստավայրը: Վիրավորվել է մեկ ոստիկան եւ Hurriet թերթի լրագրողը:
Ահաբեկիչները ձերբակալվել են: Նրանց մոտ հայտնաբերվել են նաեւ ինքնաշեն նռնակներ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Քրդական աշխատավորական կուսակցության հարաբերություններն ավելի են սրվել այն բանից հետո, երբ Թուրքիան, օգտագործելով ԻՊ-ի դեմ պայքարը, սկսեց հարվածել քուրդ-զինյալների դիրքերին: Նրանք էլ պարբերաբար հարձակումներ են կազմակերպում թուրք ոստիկանների եւ զինվորականների վրա: