Ռուս հոգևորականը «Լեքսուսով» փորձել է հաշվեհարդար տեսնել այլ վարորդի հետ. տեսանյութ
Մերձմոսկովյան շրջանում զարմանալի միջադեպ է գրանցվել. ճանապարհային վիճաբանություն և իսկական հետապնդում՝ հոգևորականի մասնակցությամբ:
Վարորդներից մեկը՝ տեսանյութի հեղինակը, սուր նկատողություն է արել «Լեքսուսի» ղեկին նստած հոգևորականին, որ նա կոպիտ կերպով ճանապարհը կտրել է: Վիճաբանությունից հետո վարորդը հոգևորականին թողել և հեռացել է:
Սակայն մի քանի րոպե անց «Լեքսուսը» նորից կտրել է մեքենայի ճանապարհը, հոգևորականը նորից մոտեցել է վարորդին և փորձել հաշվեհարդար տեսնել նրա հետ: Սակայն հոգևորականին հաջողվել է միայն «թշնամու» մեքենայի կողային ապակին ջարդել: Տուժած վարորդը նորից հեռացել է դեպքի վայրից: