Պատժի կրումից խուսափողին հայտնաբերեցին Քանաքեռավանում
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Քանաքեռավան գյուղից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Ազիզ Խ.-ին, որը մարտի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 4-րդ մասի մեղադրանքով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նշանակված պատժի կրումից խուսափելու համար:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]