Նիգերիայում «Բոկո Հարամ»-ի հարձակման հետեւանքով 150 մարդ է մահացել
Նիգերիայի հյուսիս-արեւելքում 150 մարդ մահացել է «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման հարձակման հետեւանքով: Դեպքը տեղի է ունեցել Կուկուվա-Հարի գյուղում, սակայն այդ մասին միայն այսօր է հայտնի դարձել, քանի որ զինյալները ոչնչացրել են գյուղի հեռահաղորդակցության կայանը:
Զոհերի մեծ մասը խեղդվել է գետում՝ փորձելով փախչել զինյալներից:
Հիշեցնենք՝ Նիգերիայում ակտիվ գործող «Բոկո Հարամը» հանդես է գալիս արեւմտյան կրթական համակարգի դեմ եւ ցանկանում է երկրում հաստատել շարիաթի օրենքներ:
Խմբավորումը պատասխանատու է երկրում կազմակերպվող ահաբեկչությունների համար: