Նիգերիայում ընտրությունների ժամանակ «Բոկո Հարամ»-ի զոհ է դարձել 20 մարդ
Նիգերիայում «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման անդամները հարձակվել են ընտրական տեղամասերի վրա, ինչի հետևանքով 6 մարդ է մահացել: Սակայն, ավելի ուշ հաղորդվել է, որ զոհերի թիվը հասել է 20-ի: Հարձակման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են 25 զոհի մասին:
Հիշեցնենք, որ այօր Նիգերիայում նախագահական ընտրություններ են:
Հայտնի է դարձել նաև, որ հաքերները կոտրել են Նիգերիայի Անկախ ազգային ընտրական հանձնաժողովի կայքը՝ դիմելով իշխանություններին և կոչ անելով՝ ընտրությունները կեղծելու քայլեր չկատարել: