Հնդկաստանում փոթորկի զոհ է դարձել 55 մարդ
Հնդկաստանի արևելքում գտնվող Բիհար նահանգում փոթորկի զոհ է դարձել 55 մարդ. կա ավելի քան 80 տուժած: Ընդհանուր առմամբ, տարերքից տուժել է 12 շրջան:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել նահանգին: