Կանադացի բորտուղեկցորդի «ինստրուկտաժը» պայթեցրել է համացանցը. տեսանյութ
Կանադական WestJet Airlines ավիաընկերության բորտուղեկցորդը դարձել է համացանցի աստղը:
Պատճառը նրա օրիգինալ մոտեցումն է ծառայողական պարտականություններին: Բորտուղեկցորդը բավական անսովոր կերպով է ուղևորներին բացատրում չվերթի ընթացքում անվտանգության կանոնները՝ արժանանալով բուռն ծափահարությունների:
Ուղևորներից մեկը նկարահանել է անհայտ մնացած բորտուղեկցորդի աշխատանքը: Ընդամենը մի քանի օրում տեսանյութը դիտել է ավելի քան 4մլն օգտատեր: