Արգենտինայի արևմտյան մասում տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով ավելի քան 2 հազար մարդ է տարհանվել։ Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները։
«Ջրհեղեղից տուժած քաղաքացիների որոնման և տարհանման աշխատանքներում զինծառայողներ են ընդգրկված»,֊ շեշտել է զինված ուժերի նախարար Ագուստին Ռոսին։
Իրավիճակն առավել ծանր է Նեուկին նահանգում, որտեղ ջրի տակ են գտնվում 10֊նյակ տներ, փողոցներ և ճանապարհներ. Էլեկտրասնուցումը խաթարված է։ Մադիկ չեն կարող աշխատանքի գնալ, դպրոցում դասերը հետաձգվել են։ Խանութները փակ են։