Արգենտինայում ջրհեղեղի պատճառով ավելի քան 5000 մարդ է տարհանվել
Արգենտինայի կենտրոնական շրջաններից ավելի քան 5000 մարդ է տարհանվել ջրհեղեղի պատճառով, այս մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները:
Ամենից շատ տուժել են Կորդոբա, Սանտա-Ֆե, Սան Լուիս, Կատամարկա, Սանտիագո-դել Էստերո շրջանները: Նրանցում փողոցների մեծ մասը ջրի տակ է անցել, անհնար է դարձել երթևեկությունը, դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը, փակվել են դպրոցները: Կորդովայի ղեկավարն այդ ջհեղեղն անվանել է ամենախոշոր կլիմայական աղետը վերջին 50 տարվա ընթացքում:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում ջրհեղեղի զոհ է դարձել 9 մարդ: Օդերևութաբանների կանխատեսումները հուսադրող չեն, հավանական է, որ հորդառատ անձրևները կշարունակվեն: