Ֆրանսիան Հարավային Աֆրիկայում կամրապնդի իր ռազմական ներկայությունը՝ եւ կօժանդակի «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման դեմ պայքարող տեղական ուժերին:
«Բարհան» անունով օպերացիան սկսվել էր դեռեւս երկու տարի առաջ, երբ Ֆրանսիայի ռազմական ուժերը Մալին ազատագրել էին ահաբեկչական խմբավորումներից: Այժմ էլ Ֆրանսիան շարունակում է օժանդակությունը՝ ներգրավելով 3000 զինծառայողի: Առաջիկայում նախատեսվում է թիվը եռապատկել: Երկրի նպատակն է հակազդել Նիգերիայում, Մավրիտանիայում, Նիգերում, Չադում եւ Մալիում գործող ահաբեկչական խմբավորումներին:
Մասնավորապես «Բոկո հարամ» խմբավորման զինյալներին ոչնչացնելու ուղղությամբ Ֆրանսիայի հետ կպայքարեն Կամերունի, Չադի եւ Նիգերի զինուժը: