Բացատրական աշխատանքների շնորհիվ հանձնել է զինամթերք
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 14-ին, ժամը 15.00-ին, 1966 թ. ծնված Վարդան Փ.-ն կամավոր հանձնել է 2 նռնակ` պայթուցիչներով, տարբեր տրամաչափի 79 փամփուշտ, փամփուշտի շղթա և փամփուշտի պահունակ ու հայտնել, որ դրանք պատկանել են զոհված եղբորը, որն իր հետ բերել էր ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]