211652_close_icon
views-count1329 դիտում article-date 18:07 06-08-2015

Բացատրական աշխատանքների շնորհիվ հանձնել է զենք-զինամթերք

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ, Սյունիքի մարզային վարչությունների և Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 5-ին, ժամը 19.00-ին, 1960 թ. ծնված Մանվել Հ.-ն կամավոր հանձնել է երկփողանի, 28 մմ տրամաչափի, ողորկափող որսորդական հրացան, սպորտային ատրճանակ, «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ և հայտարարել, որ զինամթերքը գտել է 1993 թ. ԼՂՀ Քարվաճառի շրջանի կիսաքանդ տներից մեկում, տեղափոխել և պահել է իր տան հետնամասում գտնվող տարածքում և մոռացության մատնել: Իսկ այդ օրը շինարարական աշխատանքներ կատարելիս գտել է այն և ներկայացրել բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր