211652_close_icon
views-count39805 դիտում article-date 00:45 15-08-2015

Երևանում 28-ամյա վարորդը «Օպելով» «ներխուժել» է Ազգային գրադարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 28-ամյա Ֆրունզե Ղուկասյանը Տերյան փողոցում իր վարած «Օպել» մակնիշի 34 MC 150 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Ազգային գրադարանի նկուղային հարկում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վնասվել է գրադարանի նկուղային հարկի պատուհանը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ՀՀ տարքածային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան քարշակ-վերամբարձ կռունկի միջոցով մեծ դժվարությամբ դուրս բերվեց նկուղից: Ժամանել էր նաև ԱՊՊԱ գործակալը: Հավաքվածներն ուրախացած փառք էին տալիս, որ զոհեր և վիրավորներ չկային, բայց նաև կատակում էին՝ ասելով. «Վարորդը երևի իր ընթերցանության ծարավը ցանկացել է հագեցնել և միանգամից չերեզ պադվալ փորձել է Ազգային գրադարան մտնել»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր