Ռուսաստանում երիտասարդը գրազով շրջել է քաղաքում՝ սկոտչով ավտոմեքենայի կապած. տեսանյութ
Ինտերնետում տեղադրվել է տեսանյութ, որտեղ ավտոմեքենայի ետնամասին սկոտչով կապած երիտասարդին ման են տալիս Կեմերովոյի շրջանի Նովոկուզնեցկ քաղաքի փողոցներով:
Պարզվել է, որ տեսանյութը նկարահանվել է «Սթրեյթինգ» նախագծի շրջանակներում, որի մասնակիցներին սոցցանցերի օգտատերերը առաջարկում են գրազով ինչ-որ բան անել: Այս դեպքում գրազ են եկել, որ երիտասարդը սկոտչով մեքենային կապած, քաղաքով կշրջի:
Ընդ որում, սա առաջին նմանատիպ գրազը չէ: Ներկայացնում ենք ևս երկու տեսանյութ: