Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը կոտրել է ձեռքը
Հայաստանի հավաքականի և Նիժնի Նովգորոդի հարձակվող Արթուր Սարկիսովը 1,5-2 ամիս բաց կթողնի վնասվածքի պատճառով:
Հայ ֆուտբոլիստը Ռուսաստանի 1-ին լիգայի վերջին տուրում՝ Արմավիրի «Տորպեդոյի» հետ խաղում, գնդակի համար պայքարում վնասել էր ձեռքը, սակայն վիրակապով շարունակել էր խաղալ, իսկ 2-րդ խաղակեսում վաստակել 11 մետրանոց հարված, որը հաղթանակ բերեց «Վոլգային»՝ 1:0:
Խաղից հետո բուժզննումը ցույց է տվել, որ Սարկիսովը կոտրել է ձեռքը և 28-ամյա ֆուտբոլիստը պետք է վիրահատվի:
Մոտ օրերս Սարկիսովը կվիրահատվի Մոսկվայի կլինիկաներից մեկում: Ապաքինումը կտևի մոտ 2 ամիս: