211652_close_icon

ՀՀ ԱԺ նախագահը պարգեւատրել է Վարդգես Մահտեսյանին

views-count2280 դիտում article-date 15:14 14-08-2015
Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի հայկական կրոնական խմբի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով՝ հայ-կիպրական միջխորհրդարանական հարաբերությունների, ինչպես նաեւ Կիպրոսի հայ համայնքի զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար: ՀՀ ԱԺ նախագահը Վարդգես Մահտեսյանին մաղթել է նորանոր հաջողություններ իր հայանպաստ գործունեության մեջ:

Նմանատիպ նյութեր