33318 դիտում
17:09 13-08-2015
Ավտովթար Երևանում. ՌԴ քաղաքացի, 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է պատին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Սարալանջի փողոցում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 30-ամյա Գարեգին Թորոսյանը իր վարած Mercedes CLS 500 մակնիշի A 110 TH 126 համարանիշի ավտոմեքենայով բախվել է պատին և դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի` բախվել բետոնե արգելապատնեշին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները ՝ Լևոն Ամիրզյանի
Տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+