211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 12-ից 13-ը)

views-count1362 դիտում article-date 15:39 13-08-2015
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված ավազակային հարձակման 1 և մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է կողոպուտի` 2, գողության` 7, խարդախության` 3, շորթման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր