Սեմինար-խորհրդակցություն ոստիկանությունում. տեսանյութ և ֆոտոռեպորտաժ
Օգոստոսի 11-ին ոստիկանությունում տեղի ունեցավ սեմինար-խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Խորհրդակցությանը, որի թեման ՀՀ սահմանադրական բարեփոխումներն էին, մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի ծառայությունների ղեկավարներ, տարածքային վարչությունների և բաժինների պետեր: ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը ներկայացրեց բարեփոխումների նպատակը, սկզբունքները, կառավարման համակարգի փոփոխության առանձնահատկությունները: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ներկայացնելուց հետո Գևորգ Դանիելյանը պատասխանեց ոստիկանության գործունեության առաջնահերթություններին, գործառույթներին, օրենսդրական դաշտի նախատեսվող փոփոխություններին և սահմանադրական բարեփոխումներին վերաբերող մի շարք այլ հարցերի:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]