Սեմինար-պարապմունք ոստիկանությունում, Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է դասընթացի թեման
Մարտի 14-ին տեղի ունեցավ հերթական սեմինար-պարապմունքը ոստիկանության տարածքային բաժինների պետերի մասնակցությամբ։
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց դասընթացի թեման և ստորաբաժանումների ղեկավարների խնդիրները:
Այնուհետե ոստիկանության պետի աոաջին տեղակալ Հունան Պողոսյանը և շտաբի պետ Վարդան Եղիազարյանը մանրամասնեցին գործնական պարապմունքի թեմատիկ պլանով նախատեսված հարցերը, անդրադարձան բաժինների կողմից սպասարկվող տարածքների առանձնահատկություններին, անձնակազմերի հետ տարվող աշխատանքին, ծառայողական և կատարողական կարգապահության ոլորտում առկա թերություններին ու դրանց վերացման միջոցներին։
Դասընթացի ծրագրային խնդիրների քննարկումից հետո սեմինար-պարապմունքի մասնակիցներին տրվեցին կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ։