211652_close_icon
views-count10985 դիտում article-date 09:00 12-08-2015

Հովհաննես Սահակյանը «սկայպով» կապվել է 14 տարեկան ինչ-որ ռուս աղջկա հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Իրադարձությունների ընթացքը վկայում է, որ ինտիմ տեսագրությունների հետ կապված հայտնի սկանդալային պատմության ողջ «կուժն ու կուլան կոտրվելու է» ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի գլխին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ տեսանյութի մեջ առկա են կադրեր, որ Սահակյանը «սկայպով» կապվել է ինչ-որ մի ռուս աղջկա հետ: ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում մի կողմից խոստովանում են, որ Հ. Սահակյանն իրեն շատ սխալ է պահել, ինչի արդյունքում իրենց այսօր ոչ մի կերպ չի հաջողվում նրա «կեղտերը մաքրել», բայց միաժամանակ նշում են, որ Սահակյանի զրուցակից աղջիկը եթե 14 տարեկան եղած լիներ, ինչպես մատուցվում է, ըստ ամենայնի, ԱԱԾ-ի կողմից, Սահակյանը հաստատ կիմանար այդ մասին և կդադարեցներ շփումը: Բայց նա չի իմացել, որ զրուցում է 14 տարեկան դեռահասի հետ: Համենայնդեպս, Սահակյանը նման կերպ է բացատրել իր արարքը: «Ժողովուրդ»-ին արդեն մի քանի օր չի հաջողվում կապ հաստատել Սահակյանի հետ՝ տեղի ունեցածի իսկությունը պարզելու համար: Ինչպես հայտնի է՝ այս պատմության հետ կապված շրջանառվում էր նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի անունը: Սակայն նա «Ժողովուրդ»-ի հետ զրուցում կտրականապես հերքեց իր կապը տեսանյութերի այս պատմության հետ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր