1240 դիտում
13:57 09-01-2025
Եթե տատիկ-պապիկները կարողանում են թոռների հետ սկայպով խոսել, ինչու համակարգչային այլ գործողություններ չեն կարող անել. Փաշինյան
Մեզ մեղադրում են վճռականության պակասի մեջ, որովհետև ժամանակը գալիս դա է ապացուցում։ Ես հիշում եմ, որ անկանխիկ թոշակ ստանալն ինչքան քննարկումների տեղիք տվեց: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Այն ժամանակ ասում էին թոշակառուն ո՞նց է քարտից օգտվելու, ես էլ փաստարկ էի բերում, ասում եմ, ես գնում եմ հեռավոր մի գյուղ, տեսնում եմ համակարգիչը դրած տատիկի կամ պապիկի դեմը, ասում եմ տատիկ-պապիկ, այս համակարգիչն ինչի համար է, ասում են թոռներիս հետ ենք խոսում սկայպով կամ չգիտեմ ինչ։ Եթե տատիկ-պապիկը կարող են թոռների հետ սկայպով խոսեն, ինչու համակարգչային այլ գործողություններ չեն կարող անել։
Հիմա ես ուզում եմ ձեզ մի դեպք պատմել, որը կապված է այս դահլիճում տեղի ունեցած մեր քննարկումների հետ։ Ես հիշում եմ, երբ որ մենք, ես էլ պնդում էի, ասում էի, որ բոլոր թոշակները պետք է տալ անկանխիկ եղանակով։ Եկան տեղեկանքներ, տեղեկանքներ, տեղեկանքներ, տեղեկանքներ, որ 70, թե 75-ից, թե 80 տարեկանից բարձրներին չի կարելի անկանխիկ տալ, իրենց պետք է կանխիկ տալ, որովհետև չեն կարող ստանալ, դե լավ, ասեցի մեր հարգելի փորձագետներն այսքան գրում են, ես էլ լսում եմ այդ կարծիքը։ Այս վերջերս ստանում եմ քաղաքացուց նամակ։ Գրում է 85 տարեկան մի թոշակառու, ընդ որում ձեռագիր է գրած, սկան արած: Իմաստն այն էր, որ ինքը չի կարողացել գնալ թոշակը ստանալ, թոռնիկին է ուղարկել, թոռնիկին չեն տվել, ասել են պապիկը պիտի գա, տղեկանք տա։ Ասում եմ, հիշու՞մ եք, որ ասում էի քարտը պիտի իր տանն իր մոտ դրած լինի, քանի տարեկան է, էական չի, թող իր քարտի վրա նստի գումարը, ինքը կորոշի ում տա, եթե իրեն կանխիկ պետք է, կասի իջիր բանկոմատից կանխիկացրու, կամ էլ գնա առևտուր արա:
Եվ հետևաբար, ես առաջարկում եմ հիմա կայացնենք այդ որոշումը, կանխիկ թոշակ ընդհանրապես չլինի»,- ասել է Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
5099 դիտում
14:36 02-09-2016
Ամենաարտառոց տատիկներն ու պապիկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11048 դիտում
09:00 12-08-2015
Հովհաննես Սահակյանը «սկայպով» կապվել է 14 տարեկան ինչ-որ ռուս աղջկա հետ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1195 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
739 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը