211652_close_icon
views-count9025 դիտում article-date 08:41 12-08-2015

ՊՆ-ն նվիրած անվանական զենքը և մյուս անվանական նվերները հետ չի պահանջել. Անդրանիկ Նիկողոսյան. ՀԺ

«Հայկական ժամանակը» գրում է. «ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է տեղեկությունը, թե պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Անդրանիկ Նիկողոսյանից հետ է պահանջել նրան նվիրած անվանական զենքը: Հովհաննիսյանն ասել է, թե ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկոդոսյանին Սեյրան Օհանյանի կողմից շնորհված «Անդրանիկ Օզանյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալները հետ վերցնելու ընթացակարգ գոյություն չունի: Ինքը Նիկողոսյանը, «Հժ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ՊՆ-ն իրեն նվիրած անվանական զենքը և մյուս անվանական նվերները հետ չի պահանջել, և դրանք գտնվում են իր մոտ: Ինչ վերաբերում է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի պահանջին Նիկողոսյանից հետ վերցնել Աժ-ի շնորհած բարձրագույն պարգևը Աժ պատվո մեդալը Հայաստանը Ռուսաստանի կազմ մտցնելու մասին արած հայտարարության համար, Նիկոդոսյանն ասել է, թե ավելի հեշտ է Մարուքյանից մանդատը հետ վերցնել, քան իրենից իր ստացած պարգևները»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր