7612 դիտում
14:57 24-11-2020
Խուզարկել են ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանի բնակարանը, առգրավել են պարգևատրված անվանական զենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am
Այսօր առավոտյան իրավապահները խուզարկել են ՊՊԾ գնդի նախկին հրամանատար, Երևանի նախկին փոխոստիկանապետ, ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման անդամ Ռոբերտ Մելքոնյանի բնակարանը: Գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը [url=https://www.tert.am/am/news/2020/11/24/Robert-Melqonyan/3451163?fbclid=IwAR1CvWG_UokBsbuqhftdLcd_tuDI1fZHiQBca2mCgsq1LOSrUHIox_cpNZk]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց, որ խուզարկությունն արվել է զանգվածային անկարգություն կազմակերպման հոդվածով հարուցված գործով, որի շրջանակում ուրբաթ օրը ձերբակալել էին իրեն, արդեն շաբաթ երեկոյան դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել:
«ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ՀԿԳ քննիչները, Արաբկիրի ոստիկանության բաժնի երկու օպերլիազորների հետ մանրակրկիտ խուզարկեցին տունը, փնտրում էին բարձրախոսներ, կրիչներ, այլ տեխնիկական սարքավորումներ, իհարկե, նման որևէ բան չհայտնաբերեցին: Ես ունեմ անվանական զենք, որով պարգևատրվել եմ: Իմ անվանական զենքը առգրավեցին, համապատասխան փաստաթղթավորում կատարելուց հետո հեռացան: Զենքը, կրկնում եմ, պարգևատրում է, համապատասխան վկայականով առգրավեցին և տարան»,-ասաց նա:
Ռոբերտ Մելքոնյանը իրավապահ և ուժային կառույցների աշխատակիցներին հորդորեց չհետևել, իր ձևակերպմամբ, գլխավոր հող հանձնող Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգներին:
«Այն քաղաքացիական անհնազանդության ակցիաները, որոնք իրականցվում են, նույնիսկ շատ մեղմ ակցիաներ են այն արարքի համար, որ Նիկոլ Փաշինյանը կատարել է այս ազգի հանդեպ: Նախ` սկսենք նրանից, որ 2.5 տարի առաջ այսօրվա շատ պաշտոնյաններ, ԱԺ պատգամավորներ պարբերաբար երկիրը՝ հատկապես մայրաքաղաքը կոլապսի էին ենթարկել՝ ճանապարհներ փակելով, ռադիոտան վրա հարձակում կատարել, զանազան ակցիաներով, դասադուլներով, մանկասայլակներով ճանապարհ փակելով, անչափահասներին միջոցառումների մեջ ընդգրկելով: Եթե մեզ ձերբակալում են, ապա իշխանություններին ԱԺ-ի մանկապարտեզի հետ միանգամից պետք է տանեն կալանքի»,-ասաց նա:
Ռոբերտ Մելքոնյանն ասաց, որ արյամբ ստորագրված հողերը հանձնելը չպիտի ներել, դավաճանություն է:
Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/11/24/Robert-Melqonyan/3451163?fbclid=IwAR1CvWG_UokBsbuqhftdLcd_tuDI1fZHiQBca2mCgsq1LOSrUHIox_cpNZk]սկզբնաղբյուր[/url] կայքում։
Տեսանյութը՝ [url=https://www.tert.am/am/news/2020/11/24/Robert-Melqonyan/3451163?fbclid=IwAR1CvWG_UokBsbuqhftdLcd_tuDI1fZHiQBca2mCgsq1LOSrUHIox_cpNZk]Tert.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9025 դիտում
08:41 12-08-2015
ՊՆ-ն նվիրած անվանական զենքը և մյուս անվանական նվերները հետ չի պահանջել. Անդրանիկ Նիկողոսյան. ՀԺ
27986 դիտում
18:02 29-09-2021
Խուզարկել են Դավիթ Տոնոյանի բնակարանը և բերման ենթարկել նրան. «Հրապարակ»
17222 դիտում
20:22 06-11-2021
Ոստիկանները խուզարկել են ռեժիսոր, «Ֆիզգորոդոկի» պայքարի ակտիվիստ Սեդա Գրիգորյանի բնակարանը
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»