211652_close_icon
views-count2857 դիտում article-date 20:14 11-08-2015

Վիճաբանություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից այգում

Օգոստոսի 6-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում, պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1995 թ. ծնված Արայիկ Հ.-ն: Նույն օրը, ժամը 02.25-ին, Արայիկ Հ.-ն հաղորդում է տվել, որ օգոստոսի 5-ին, ժամը 23.00-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից այգում անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն` պատճառելով վնասվածքները: Նշանակվել է ԴԲՓ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 5-ին, ժամը 23.00-ին, Կիևյան փողոցի թիվ 9 հասցեում գտնվող դպրոցի մոտակայքում, վիճաբանության ժամանակ, Արայիկ Հ.-ին մարմնական վնասվածքները հասցրել է 1996 թ. ծնված Գոռ Ղ.-ն, որը օգոստոսի 10-ին, ժամը 12.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր