Հունաստանը եւ միջազգային վարկատուները համաձայնության են եկել
Բանակցությունների արդյունքում Հունաստանի կառավարությանը հաջողվել է համաձայնության գալ միջազգային վարկատուների հետ, հայտարարել է երկրի Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը՝ նշելով, որ ներկայումս առանձին դրույթներ են քննարկվում:
Համաձայնությունը Աթենքին կպահի Եվրագոտում եւ կօգնի դուրս գալ սնանկացումից:
Համաձայնության համապատասխան փաստաթղթի ընդունումը քվեարկության կդրվի Հունաստանի պառլամենտում: Հիշեցնենք՝ մինչեւ օգոստոսի 20-ը Աթենքը պետք է 3,2 միլիարդ եվրո վճարի Եվրոպական կենտրոնական բանկին՝ որպես պարտքի մարում: