211652_close_icon
views-count1144 դիտում article-date 18:52 11-08-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 10-ից 11-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել 17-ը: Բացահայտվել է գողության` 8, խարդախության` 4, ավտոմեքենա փախցնելու, մաքսանենգության և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 2, սպանության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր